
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են: