Բաժիններ՝

Տնտեսական էքսպանսիա՝ ներթափանցում է պետք ԵՏՄ երկրներ. Գուրգեն Արսենյան

Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը հետո կհայտնի, իսկ ինքը՝ ՄԻԱԿ անունից հայտարարեց, որ կողմ է և ողջունում է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը: Նա նշեց, որ վերջերս ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ջոն Հեֆֆերնն ասել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների համար անակնկալ էր սեպտեմբերի 3-ի որոշումը, բայց հասկանում են այն:

Շեշտելով իր կողմնակից լինելը ԵՏՄ-ին՝ Գ.Արսենյանը նշեց, թե գտնում է, որ ՀՀ անդամակցության հարցը պետք է դրվեր հանրաքվեի ու հանրաքվեով որոշվեր, և այդ դեպքում ավելի քիչ կլինեին այսօր առկա շահարկումները: Նա հիշեցրեց հայ ժողովրդի միֆերն ու առասպելները, թե հայերը համաշխարհային առաքելություն իրականացնող ազգ են, որի հեղինակները սակայն իրենց ժողովրդին դրեցին 10 ամենաթշվառ ժողովուրդների շարքում, մյուս միֆերն են՝ «Նաիրիտի» վերագործարկումը, Վանաձորի քիմկոմբինատի աշխատելը, Դիլիջանի ֆիանսական կենտրոն դառնալը և այլն:

«Լեգենդներով ժողովդրին չես կերակրի: Մեր կյանքի բաղադրիչներից մեկը դարձել է առևտուրը, որով բարիք չի ստեղծվում, ընդամենը վերաբաշխում է տեղի ունենում»,- ասաց Գ.Արսենյանը՝ նշելով, որ բարեկեցությությունն է չափանիշը:

Նա խորհուրդ տվեց ՀՀ խոշոր հարկատուների ցուցակն ուսումնասիրել, որի առաջատարները միշտ գազ, օդ վաճառող ընկերություններն են և, մասնակի բացառությամբ, հանքահումքային ռեսուրս արտահանող ընկերությունները. «Ինձ պատկանող ընկերությունն էլ է գտնվոմ այդ ցուցակի տասնյակ-քսանյակում, բայց այն էլ է ներկրող»:

Ըստ Արսենյանի՝ տնտեսական էքսպանսիա՝ ներթափանցում է պետք ԵՏՄ երկրներ, դրա համար պետք է աշխատելու ջիղ և պետք է պետությունը չխագարի. «Կոչ եմ անում՝ այն արտադրական ֆոնդերը, որ դեռ մնացել են ՀՀ-ում, վերակենդանանալու հնարավորություններ ունեն, արտադրական կոլեկտիվնիները, որ արտադրելու կարողություն ունեն… մի քիչ տաֆտալոգիա ստացվեց, բայց աշխատեն»:

Նրա խոսքով՝ հայերը պետք է ապացուցեն, որ չեն վերածվել ոչ գործունյա ազգի, այլ մեր պապերի նման կարող են շենացնել այս երկիրը:

«Ժամանակ է դասեր քաղելու նորագույն պատմությունից և գնալ այն ուղիով, որ միակն է մեր էթնոսի, պատմության համար՝ ստեղծել ու արարել: Սա է միակ հնարավորությունը»,- ասաց Արսենյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս