Բաժիններ՝

Եթե Ուկրաինան ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ, ապա մենք կդիտարկենք այն. Սթոլթենբերգ

ZN.UA-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միտված է դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը: Նա ընդգծել է, որ դաշինքը կարծում է, որ ուժի մեջ է մնում 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ուկրաինայի եվրաատլանտյան հեռանկարների մասին ընդունված որոշումը.

«Մենք ցայժմ հակված ենք նրան, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Նախկինում Ուկրաինան պաշտոնապես հավատարիմ էր մնում իր ոչ բլոկային դիրքորոշմանը:

Ներկայումս կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինան զրկվում է այդ կարգավիճակից, և մենք հարգում ենք նաև այդ որշումը: Եթե Ուկրաինան ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ, ապա կդիտարկվի այդ հայտը»:

Սթոլթենբերգն ընդգծել է, որ անդամակցության մասին հայտ ներկայացնելու և բուն անդամակցության մասին վերջնական որոշումը պետք է կայացնի ուկրաինական կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031