
Ֆրանսիայի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է այն բանաձևի օգտին, որը երկրի կառավարությանը կոչ է անում Պաղեստինը ճանաչել որպես պետություն:
Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով նախարար Առլեմ Դեզիրը հանդես է եկել այդ նախաձեռնության դեմ: Նրա խոսքերով` առանց պաղեստինա-իսրայելական բանակցությունների անցկացման, ճանաչումը կունենա խորհրդանշական բնույթ. «Մենք ցանկանում ենք որ Պաղեստին պետությունը դառնա իրական, և դրա համար էլ մենք հանդես ենք գալիս բանակցությունները շարունակելու օգտին»:
Ավելի վաղ Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի օրենսդիր մարմիններն ընդունել են համանման բանաձևեր` իրենց կառավարություններին կոչ անելով ճանաչել պաղեստինյան պետությունը:
Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Փարիզը կարող է ճանաչել Պաղեստինը, եթե վերջնականապես ձախողվեն Իսրայելի հետ խաղաղության բանակցությունները: