Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը Թուրքիային օրական կմատակարարի 550.000 բարել նավթ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանը Թուրքիային Քիրքուքից օրական հատկացնելու է 300.000 բարել նավթ, իսկ իր տարածքից՝ 250.000 բարել նավթ:

Այս մասին հայտարարել է Իրաքի ֆինանսների նախարար Հոշիյար Զիբարին: Նա ընդգծել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր և հավանության է արժանացել Իրաքի կառավարության կողմից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրաքի կենտրոնական կառավարությունն ու քրդական ինքնավարության ղեկավարությունը վերջնական համաձայնության են եկել նավթի մատակարարման վիճելի հարցերի շուրջ: Իրաքյան նավթը կհասցվի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ լցանավերով այն կուղղվի տարբեր երկրներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031