
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված պայմանագիրը. Սթոլթենբերգ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի ու Աբխազիայի միջև երեկ ստորագրված Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը` դա համարելով Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` միջազայնորեն ճանաչված սահմաններում:
Դրա համար էլ մենք չենք ճանաչում նոյեմբերի 24-ին Ռուսաստանի ու վրացական Աբխազիա շրջանի միջև ստորագրված Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը»: