
Ռուսաստանի ու Աբխազիայի առաջնորդները դաշնակցային պայմանագիր են ստորագրել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան այսօր Սոչիում պայմանագիր են ստորագրել երկու երկրների դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին:
Աբխազիայի խորհրդարանը նախորդ շաբաթ հավանության էր արժանացրել այդ պայամանագրի ստորագրումըև որշել էր հանրապետության նախագահին խորհուրդ տալ ստորագրելու այդ փաստաթուղթը: Այն ենթադրում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, այդ թվում նաև երկու երկրների միացյալ զորամիավորման ստեղծման օգնությամբ, որը ենթարկվելու է միացյալ հրամանատարությանը:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը 2015 թվականին Աբխազիային հատկացնելու է 5 միլիարդ ռուբլի՝ տվյալ պայմանագրի իրագործման համար: 2009-2013 թվականներին Ռուսաստանն Աբխազիային հատկացրել է 11 միլիարդ ռուբլի: 2010 թվականից Աբխազիայում ռուսական օգնությամբ վերականգնվել է ավելի քան 160 օբյեկտ: