Բաժիններ՝

Տխուր կանխատեսումներն իրականանում են. ՀՀ ուղարկվող տրանսֆերտները նվազել են

Հայաստանի ՀՀ Կենտրոնական բանկը այս ամսվա սկզբին հաղորդագրություն տարածեց, որ 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1323 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով։

Միշտ լավատեսորեն տրամադրված մեր որոշ պաշտոնյաներ ու փորձագետներ այս 0.4 տոկոսը մատի փաթաթան սարքեցին՝ փորձելով հակադարձել այն կարծիքներին, որ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում տրանսֆերտները նվազում են։

ԿԲ-ն այդ ժամանակ դեռ չէր հրապարակել մանրամասն տվյալները՝ ըստ առանձին երկրների։ Չէր նշվել, թե կոնկրետ Ռուսաստանից ուղարկվող փոխանցումներն ինչ փոփոխություն են կրել, չնայած որ փոխանցումների առյուծի բաժինը պատկանում է հենց Ռուսաստանին։

Այժմ արդեն կան այդ տվյալները, և տխուր իրականությունը թաքցնելն անհնար է։

Ըստ ՀՀ ԿԲ սեպտեմբեր ամսվա տեղեկագրի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին բանկային համակարգի ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումներն աճել են 0.4%-ով կամ շուրջ 4.8 միլիոն դոլարով (ծավալը կազմել է 1 միլիարդ 323 միլիոն դոլար)։

Սակայն այդ թվում Ռուսաստանից եկող դրամական միջոցները նվազել են 24.9 միլիոն դոլարով կամ 2.2%-ով։

Ներհոսք, հազար դոլար
2013
հուն-սեպ
2014
հուն-սեպ
Փոփոխ. %
Ընդհանուր 1,318,282.0 1,323,081.0 4,799.0 0.4
Ռուսաստան 1,128,792.0 1,103,910.0 -24,882.0 -2.2

 

Սակայն սա դեռ ամենը չէ։ Իրականում առավել կարևոր է ոչ թե ներհոսքի ցուցանիշը, այլ զուտ ներհոսքը (այն դեպի Հայաստան ուղարկված և Հայաստանից ուղարկված միջոցների տարբերությունն է)։ Նախկինում միշտ հաշվի է առնվել հենց զուտ ներհոսքը, քանի որ այն թույլ է տալիս ճիշտ պատկերացում կազմել դրամական միջոցների շարժի մասին։

Եվ ըստ ԿԲ տվյալների՝ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել է՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ բոլոր երկրների կտրվածքով։

Զուտ ներհոսք, հազար դոլար
2013
հուն-սեպ
2014
հուն-սեպ
Փոփոխ. %
Ընդհանուր 1,086,862.0 1,070,289.0 -16,573.0 -1.5
Ռուսաստան 998,840.0 959,185.0 -39,655.0 -4.0

Ինչպես տեսնում եք, զուտ ներհոսքը նվազել է 16.5 միլիոն դոլարով (1.5%)-ով՝ կազմելով 1 միլիարդ 70.2 միլիոն դոլար։ Իսկ Ռուսաստանից նվազումն ավելի մեծ է՝ 39.6 միլիոն դոլար կամ 4%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս