Բաժիններ՝

Կարիես. Առաջացման պատճառները և ինչպես այն բուժել

Այն ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով՝ հետագա դեֆեկտի առաջացմամբ: Ատամի կարիեսն ամենատարածված հիվանդություններից է. դրանով տառապում է երկրի բնակչության
80-100%-ը: Doctors.am-ը գրում է, որ տարածվածությունը երկրագնդի տարբեր մասերում միատեսակ չէ և կախված է մի շարք պայմաններից. բնակլիմայական (կլիման, ջրում ֆտորի քանակը, սնունդը), սոցիալ-տնտեսական, էթնիկ, տարիքային, սեռական:

Կարիեսի առաջացման պատճառները
Գոյություն ունի կարիեսի առաջացման մոտ 400 տեսություն, որոնք առաջացել են տարբեր ժամանակաշրջաններում` գիտության տարբեր ճյուղերի (քիմիա, մանրէաբանություն, ֆիզիկա) զարգացման հիման վրա: Կարիեսի պատճառագիտության ուսումնասիրման վրա առաջին էական հաջողությունը կապված է 18-րդ դարում ընդհանուր քիմիայի նվաճումների հետ: Տեսություններից մեկի համաձայն՝ կարիեսի առաջացումը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլում տեղի է ունենում ածխաջրատների խմորման հետևանքով թթուների առաջացում (կաթնաթթու), որոնք ազդելով ատամի կարծր հյուսվածքների անօրգանական նյութերի վրա, բերում են ապակրակալման: Երկրորդ փուլում միկրոօրգանիզմների ազդեցության տակ տեղի է ունենում օրգանական նյութերի քայքայում:

Բացի այդ՝ հեղինակը որոշակի տեղ է հատկացնում նաև սնուցման պայմաններին, թքին, միկրոօրգանիզմների անհատական հատկություններին: Մեկ այլ տեսության համաձայն՝ ատամի կարծր հյուսվածքներն իրենցից ներկայացնում են կենսաբանական կիսաթափանց թաղանթ, որը գտնվում է երկու հեղուկ միջավայրերի սահմանում՝ արյան և թքի: Այս միջավայրերի միջև գոյություն ունեն օսմոտիկ հոսքեր, որոնք նորմայում ուղղված են ատամի խոռոչից դեպի դուրս, որն իր հերթին` ապահովում է ատամի կարծր հյուսվածքների սնուցումը:

Ըստ հեղինակի` կարիեսի առաջացման հիմքում ընկած է տարբեր պատճառների հետևանքով նշված հոսքի ուղղվածության փոփոխությունը, որը խախտում է ատամի սնուցումը և հող է նախապատրաստում արտաքին վնասակար ազդեցությունների համար: Այս տեսությունն իր հաստատումն է գտնում մի շարք դիտարկումներում՝ թքագեղձերի ֆունկցիայի խանգարման կամ նրանց հեռացման դեպքում նկատվում է կարիեսի աճ: Ա.Շարպենակի տեսությունը կարիեսի առաջացման հիմքում դնում է ատամի կարծր հյուսվածքներում սպիտակուցային փոխանակության խանգարումները: Նման խանգարումների հիմքում ընկած են ալիմենտար բնույթի շեղումները. որոշ ամինաթթուների (լիզին, արգինին) և վիտամին B1-ի պակասը սննդում:
Սակայն կան սննդանյութեր, որոնց առկայությունը որոշ չափով պաշտպանում է ատամի կարծր հյուսվածքները դեմիներալիզացիայից: Օրինակ՝ ճարպերի առկայության դեպքում (կաթնամթերք, ընկույզ, պնդուկ) ատամնավահանիկը լավ չի ամրանում ատամի մակերեսին: Հակակարիեսային են համարվում նաև ինտենսիվ ծամվող սննդանյութերը` մաստակը, որը արագացնում և շատացնում է թքարտադրությունը, ինչի հետևանքով և բարձրանում են բերանային հեղուկի բուֆերային հատկությունները:

Կարդացեք նաև

Կեյզի երրորդ գործոնը դա էմալի ռեզիստենտականությունն է, որը կախված է օրգանական և անօրգանական նյութերի քանակական և որակական վիճակից: Այն պայմանավորվում է բերանային հեղուկի քիմիական կազմով: Բերանային հեղուկի գլխավոր բաղադրիչ մասերից են կալցիումը, նատրիումը, կալիումը, ֆտորը, քլորիդները և ֆոսֆատները: Այս միջավայրում գործում են երկու բուֆերային համակարգ-բիկարբոնատային և ֆոսֆատային: Բիկարբոնատային բուֆերի դերն առավել կարևոր է կարիեսի զարգացման ընթացքում, քանի որ նա կարողանում է ներթափանցել ատամնավահանիկի միջով և չեզոքացնել առաջացած թթուները։ Այսպիսով կարիեսի առաջացման համար պետք է այս երեք գործոնների միաժամանակյա և երկարատև ազդեցություն: Կարիեսածին գործոնները լինում են ընդհանուր և տեղային:

Կարիեսի բուժումը

atam (4)

Կարիեսի բուժման ընտրությունը կախված է նրա ընթացքից, խոռոչի խորությունից և տեղակայումից: Հիմնական բուժումը կայանում է ատամների ախտահարված կարծր հյուսվածքների վիրահատական հեռացման մեջ, ինչից հետո կատարվում է ձևավորված խոռոչի լեցավորում` ատամի անատոմիական ձևի և ֆունկցիայի վերականգնմամբ: Սակայն որոշ դեպքերում՝ կարիես սպիտակ բծի շրջանում, հնարավոր է կատարել կոնսերվատիվ բուժում, ներմուծելով դեմիներալիզացված օջախ հանքային նյութեր, ինչը հնարավոր է դառնում այդ օջախում մեծացած թափանցելիության շնորհիվ: Բուժման այս մեթոդը կոչվում է ռեմիներալիզացիոն թերապիա: Ռեմթերապիան կատարում են հետևյալ փուլերով: Ատամի մակերեսը մանրակրկիտ մաքրում են ատամնանստվածքներից, մշակում ջրածնի պերօքսիդի լուծույթով և չորացնում:

Այնուհետև բծի շրջանում տեղադրում են 10% կալցիումի գլյուկոնատի լուծույթով թրջված բամբակե գլանակ 10-15 րոպեով` յուրաքանչյուր 4-5 րոպեի ընթացքում այն փոխելով: Յուրաքանչյուր երրորդ այցելությանն ամեն նշված միջամտությունից հետո նպատակահարմար է օջախը պատել 2-4% նատրիումի ֆտորիդով կամ ֆտոր-լաքով, որոնք իջեցնում են թափանցելիությունը: Բուժման ցիկլը տևում է 15-20 այցելություն՝ ամեն օր կամ մեկ օրվա ընդմիջումներով:

S

Ներկայումս ռեմթերապիա անցկացնելու համար արտադրվում է 2-3% «Ռեմոդենտ» նյութը, որի կազմի մեջ մտնում են կալցիում – 4,35%, ֆոսֆոր – 1,36%, մագնեզիում – 0,15%, կալիում – 0,2%, նատրիում – 16%, քլոր – 30%, օրգանական նյութեր և մետաղներ – 44%: «Ռեմոդենտի» օգտագործման եղանակը չի տարբերվում վերը նշված մեթոդից, սակայն այն կատարվում է շաբաթը երկու անգամ՝ 10-12 հաճախումներով: Ռեմթերապիան կատարում են հետևյալ մեթոդներով`ապլիկացիաներ, էլեկտրոֆորեզ և ֆոնոֆորեզ: Ռեմիներալիզացիոն թերապիան օգտագործում են նաև կարիեսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև` սուր և սրագույն կարիեսի բուժման ընթացքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս