Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի օրը, վայրը եւ ժամը:
«Ռուսաստանը Եվրոպայից եւ աշխարհից առնվազն 30 տարով ետ է մնում: ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտության դեպքում Մոսկվան կպարտվի: Լավագույն դեպքում՝ մի քանի «կապտուկ» կառաջացնի»,-նշել է Լեհաստանի նախկին նախագահը:
«Եթե «դաբրոն» կա, ՀՀԿ-ի հրավիրյալները` լեգեոներները, կանցնեն ծառայության «Բարգավաճին», և «էվոլյուցիոն» իշխանափոխությունը տեղի կունենա, եթե, իհարկե, Ռուսաստանը ցանկանա դա»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը` միաժամանակ ավելացնելով, որ Մոսկվան չի օգնելու Եռյակին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր 2014թ. տարեկան զեկույցում Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին կճանաչի քաղբանտարկյալ: Սաքունցը կարևոր է համարում, որ Հարությունյանը քաղբանտարկյալ հռչակվի նաև ԵԽԽՎ-ում: Դրա համար բավարար է, որպեսզի ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից որևէ մեկը ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայտարարի, որ Շանթ Հարությունյանը և նրա համախոհները համապատասխանում են ԵԽ ԽՎ-ի կողմից հաստատված` քաղբանտարկյալի չափորոշիչներին:
Այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 15.2 միլիոն դոլարով կամ 6.5%-ով։ Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը 235.1 միլիոն դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն նվազել է մինչև 219.8 միլիոն դոլար։
Վրաստանի՝ եվրոասոցիացման կուրսի հնարավոր փոփոխությունն իրականում նաև Հայաստանին առնչվող սպառնալիք է, քանի որ, եթե Ռուսաստանին հաջողվի ամբողջությամբ տապալել Վրաստանի եվրոասոցիացումը, Հայաստանը, ըստ էության, նաև ֆիզիկապես կզրկվի եվրոպական պատուհանից՝ տարածաշրջանի եվրասիականացման, մեղմ ասած, տխուր հեռանկարով: