
Ազատ Արշակյան. Ռուսաստանն ում ուզում է` նրան էլ կնշանակի

«Եթե «դաբրոն» կա, ՀՀԿ-ի հրավիրյալները` լեգեոներները, կանցնեն ծառայության «Բարգավաճին», և «էվոլյուցիոն» իշխանափոխությունը տեղի կունենա, եթե, իհարկե, Ռուսաստանը ցանկանա դա»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը` միաժամանակ ավելացնելով, որ Մոսկվան չի օգնելու Եռյակին:
«Ռուսաստանն ում ուզում է` նրան էլ կնշանակի»,- նշեց նա և ավելացրեց, որ որքան էլ Եռյակը հպատակություն է հայտնում Մոսկվային, միևնույն է` ռուսները չեն հավատում, որ Տեր-Պետրոսյանը և «Ժառանգությունն» այլևս անկախական չեն, այլ «խանական» են: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, Արշակյանի խոսքով` Ռուսաստանին չի գոհացնում նրա կենսագրությունը:
Ա. Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ եվրասիականությանը դեմ հանդես եկող քաղաքացիների թիվը Հայաստանում ոչ թե 20-30 է, ինչպես պնդում է Տեր-Պետրոսյանը, այլ 3 միլիոն, պարզապես հայ ժողովուրդը գիտակցում է, որ այսօր գերհզոր Ռուսաստանի դեմ դուրս գալն անիմաստ կլինի.
«20-30 հոգին կարող են գնալ անձնազոհության. մարդիկ պատրաստ են գրավ դնել իրենց ազատությունը, հաջողությունը: Իսկ ժողովուրդը չի կարող իր կյանքը, ազատությունը գրավ դնել, նա չի կարող գնալ արկածախնդրության: Ժողովուրդը կգա այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ հաղթելու հնարավորություն կա»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: