Սպառնալիք՝ նաև Հայաստանի համար

Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները սպառնալիքի տակ են դրել մեր հարևան երկրի եվրաինտեգրացիոն կուրսը: Իրար հետևից հրաժարականներ են ներկայացրել Վրաստանի կառավարության այն անդամները, այդ թվում՝ Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարներն ու նրանց տեղակալները, ովքեր համարվում են Վրաստանի եվրոինտեգրացիայի ամենաակտիվ ջատագովները: Արդեն անգամ եվրոպական քաղաքական շրջանակներում ու մամուլում մտահոգություններ են հնչում այն մասին, որ Վրաստանի եվրոասոցիացումն իրական սպառնալիքի տակ է: Այս պահին, իհարկե, դժվար է կանխատեսել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները հարևան երկրում, սակայն դժվար չէ ենթադրել, որ այս դեպքում ևս գործ ունենք «եվրասիականության» հետ:

Ակնհայտ է, որ Վրաստանում նման զարգացումներով շահագրգիռ է առաջին հերթին՝ Ռուսաստանը, որը, բնականաբար, պատրաստ է ամեն ինչի՝ Հարավային Կովկասում եվրոպական հետք չթողնելու համար: Հայաստանի դեպքում Ռուսաստանին դա հաջողվեց առանց մեծ դժվարությունների:

Վրաստանի՝ եվրոասոցիացման կուրսի հնարավոր փոփոխությունն իրականում նաև Հայաստանին առնչվող սպառնալիք է, քանի որ, եթե Ռուսաստանին հաջողվի ամբողջությամբ տապալել Վրաստանի եվրոասոցիացումը, Հայաստանը, ըստ էության, նաև ֆիզիկապես կզրկվի եվրոպական պատուհանից՝ տարածաշրջանի եվրասիականացման, մեղմ ասած, տխուր հեռանկարով:

Տեսանյութեր

Լրահոս