Կճանաչեն քաղբանտարկյալ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր 2014թ. տարեկան զեկույցում Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին կճանաչի քաղբանտարկյալ: Սաքունցը կարևոր է համարում, որ Հարությունյանը քաղբանտարկյալ հռչակվի նաև ԵԽԽՎ-ում: Դրա համար բավարար է, որպեսզի ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից որևէ մեկը ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայտարարի, որ Շանթ Հարությունյանը և նրա համախոհները համապատասխանում են ԵԽ ԽՎ-ի կողմից հաստատված` քաղբանտարկյալի չափորոշիչներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԵԽ ԽՎ-ն ընդունել է թիվ 1900 բանաձևը, որով հաստատվել են այն չափորոշիչները, որոնց առկայության դեպքում կալանավորը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ: ԵԽ ԽՎ հայկական պատվիրակությունում ներկայացված կուսակցություններից ՀԱԿ-ը ևս հայտարարել է, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է քաղբանտարկյալ:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթում: