Բաժիններ՝

Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկումը կհաջողվի վերացնել 6-9 ամսում. ԱՀԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկումը կհաջողվի վերացնել 6-9 ամսվա ընթացքում: Այս մասին Եվրախորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածքային բյուրոյի տնօրեն Սյուզաննա Յակաբը.

«Կան դրական մի շարք նշաններ, որ ձեռնարկված միջոցների արդյունքում օրինակ Լիբերիայում գրանցվել է վիրուսի տարածման որոշակի անկում, սակայն դա պետք է ընդունել զգուշորեն: Վիրուսի բռնկումը նախկինի նման գերազանցում է պատասխան միջոցները:

Մեր գործողության ղեկավարը, ով վերջին 48 ժամում գտնվել է համաճարակի էպիկենտրոնում, կարծում է, որ կարելի է բռնկմանը հաղթել առաջիկա 6-9 ամիսներին: Էբոլայի դեմ պատվաստանյութի կիրառումն Աֆրիկայի տուժյալ երկրներում կարող է սկսվել 2015 թվականի հունվարին»:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում Էբոլա վիրուսի զոհերի թիվը կարող է գերազանցած լինել 5000-ի սահմանագիծը: Վարակման դեպքերի թիվը կազմում է 13.703:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս