
Ջոն Քերին ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի ու Կիպրոսի հարցերը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնել են լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները:
Հեռախոսազրույցի ժամանակ Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի վերջին զարգացումներն ու տարածաշրջանի ընդհանուր սպառնալիքներին դիմագրավելու հարցը: Բացի այդ, քննարկվել է Կիպրոսի հարցը:
Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք կողմ են տվյալ հարցում կառուցողական բանակցությունների վերսկսմանը: Չավուշօղլուի խոսքերով՝ Կիպրոս կղզում մնայուն ու համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ ցուցաբերի քաղաքական կամք: