
Ջեմիլ Չիչեքը ժամանում է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքի պաշտոնական այցը Վրաստան:
Ջեմիլ Չիչեքն այստեղ հանդիպումներ է ունենալու իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլու ու Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ: Պլանավորված է, որ Չիչեքը վաղը կայցելի Աջարիա ու կհանդիպի Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, ինչպես նաև կայցելի Բաթումի մզկիթ:
Թուրքիան Վրաստանի առևտրային թիվ մեկ գործընկերն է. ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1428.1 միլիոն դոլար, ինչը 1/3-ով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: