2015 թ. բյուջեի նախագծում ԵՏՄ ազդեցությունը ներկայացված չէ

Որքանո՞վ է 2015 թվականի պետական բյուջեում արտացոլված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստը: Այս հարցադրումն այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, 2015 թ. բյուջեի նախագծում ԵՏՄ ազդեցությունը ներկայացված չէ, բայց նախարարության մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, հաշվարկում են և մակրոտնտեսական գնահատականի միջանկյալ արդյունքն արդեն ունեն: Ըստ նրա՝ ԵՏՄ-ն կաջակցի ՀՆԱ աճի իրականացման բնագավառում:

«Արդյունքները միջանկյալ են, թույլ տվեք չհրապարակել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031