Ի՞նչ է իմունիտետը. արդյո՞ք կարող ենք ինքնուրույն ախտորոշել «թույլ իմունիտետ»
Անհնար է ունենալ իմունիտետ, որը կպաշտպանի բոլոր հիվանդություններից:
Բժշկության մեջ չկա «թույլ իմունիտետ» հասկացություն, կա «իմունոդեֆիցիտ» ախտորոշումը, որը խոսում է ծանր հիվանդության առկայության մասին: ԶԼՄ-ների ազդեցությամբ ձևավորված կարծիքին հակառակ, տարվա ընթացքում մի քանի անգամ մրսածություն կամ թույլ ինֆեկցիոն հիվանդություններ ունենալը չի խոսում իմունիտետի թուլության մասին, ընդհակառակը, հիվանդությունը, իմուն համակարգի նորմալ պատասխանն է նոր ինֆեկցիայի հետ շփմանը: doctors.am-ի փոխանցմամբ՝ արդյունքում, նոր ինֆեկցիայի հանդեպ ձևավորվում է իմունոբանական հիշողություն որը նույն հարուցչի հետ հաջորդ շփման ժամանակ թույլ չի տալիս հիվանդության կրկին զարգացումը:
Իմունոդեֆիցիտը երեխաների մոտ գենետիկ հիվանդություն է
Ինֆեկցիաները, որոնք աննախադեպ ծանր են ընթանում, վատ են ենթարկվում թերապիայի, երկար ձգձգվում են, կրկնվում, հարուցվում են հազվադեպ հանդիպող հարուցիչներով, կարող են վկայել առաջնային իմունոդեֆիցիտի մասին (ԱԻԴ): Այս հիվանդության պատճառը գենետիկ մուտացիան է, որը խաթարում է իմուն համակարգի նորմալ գործունեությունը
Ձեռքբերովի իմունոդեֆիցիտ
Երկրորդային (ձեռքբերովի) իմունոդեֆիցիտը նույնպես ծանր վիճակ է, սակայն զարգանում է արտաքին գործոնների ազդեցությամբ` քիմիո և ճառագայթային թերապիա, օնկոլոգիական հիվանդություններ, ծավալուն այրվածքներ, ալկահոլիզմ, լեյկոզ, աուտոիմուն հիվանդությունների կամ օրգանների տրանսպլանտացիայի դեպքում դեղերի ընդունում, որոնք ճնշում են իմուն համակարգի ակտիվությունը: Մարդու իմունոանբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) նույնպես հանգեցնում է սրան:
Երկրորդային իմունոդեֆիցիտը չի զարգանում սթրեսի, սննդակարգում քիչ մրգեր օգտագործելու, նստակյաց կյանքի այլ նմանատիպ գործոնների ազդեցությամբ:
Եթե նորածնի իմուն համակարգը թույլ չլիներ, նա կմահանար ուժեղ բորբոքային ռեակցիայի պատճառով:
Ինչպես հայտնի է, նորածինները բարձր ընկալունակություն ունեն տարբեր ինֆեկցիաների հանդեպ: Վերջերս կարծիք առաջացավ, որ սա կենսական նշանակություն ունի: Արգանդում պտուղը ստերիլ պայմաններում է, սակայն միայն մինչը կսկսի շարժվել ծննդաբերական ուղիներով, որտեղ տեղի է ունենում սնկերով ու բակտերիաներով վարակում: Այս պահից սկսած նորածնի մաշկն ու լորձաթաղանթները, ստամոքսաղիքային համակարգը, թոքերը, դառնում են բակտերիաների կուտակման վայրեր: Այս ներխուժման հանդեպ նորմալ իմուն պատասխանը նորածնի կյանքի հետ անհամատեղելի կլիներ, քանի որ բորբոքային ռեակցիան չափազանց ուժեղ կլիներ:
Դեռ պարզված չէ՝ ինչո՞ւ ենք մենք ձմռանն ավելի շատ հիվանդանում
Հարբուխն ու մրսածությունն ավելի հաճախ հանդիպում են հյուսիսային շրջանների բնակիչների մոտ տարվա ցուրտ եղանակներին: Արդյո՞ք սա կապված է իմունիտետի վրա ցրտի ազդեցության հետ: Իսկապե՞ս ցրտահարությունը մեզ ավելի ընկալունակ է դարձնում ինֆեկցիաների հանդեպ Տարօրինակ է, սակայն այս հարցերի վերջնական պատասխանները դեռ չկան: Առողջ կամավորների հետ անցկացված փորձերը, երբ նրանք սուզվում էին սառը ջրի մեջ կամ ցածր ջերմաստիճանների պայմաններում, առանց տաք հագուստի էին, չհայտնաբերեց կապ օրգանիզմի սառեցման և հարբուխի առաջացման միջև:
Ծխելն օգնում է բակտերիաներին վարակել թոքերը
Ծխողներն ավելի հաճախ են տառապում շնչառական ուղիների ինֆեկցիաներից` բրոնխիտ, պնևմոնիա… Ալվեոլներում կան հատուկ բջիջներ` մակրոֆագեր, որոնք ոչնչացնում են բակտերիաներն ու կանխում ինֆեկցիայի զարգացումը: Ծխողների թոքերում մակրոֆագերի քանակը մի քանի անգամ մեծացած է, սակայն նրանք իրենց աշխատանքը` բակտերիաների դեմ պայքարելը, լավ չեն կատարում: Միևնույն ժամանակ, ծխողների թոքերում մակրոֆագերն արտազատում են ագրեսիվ ֆերմենտներ, որոնք կարող են քայքայել առողջ հյուսվածքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru