ԱՄՆ պետդեպարտամենտը բավարար չի համարում Ադրբեջանում 4 քաղբանտարկյալի ազատ արձակելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է հոկտեմբերի 17-ին Ադրբեջանում համաներման ակտի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստների խմբին ազատ արձակելը:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ազատ արձակվածներից Հասան Հուսեյնլին ակտիվորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանատան հետ՝ կապված կրթական ոլորտի նախագծեր իրագործելու հետ: Բացի այդ, ազատ են արձակվել NIDA շարժման երեք ակտիվիստներ:

Ողջունելով այդ քայլերը՝ ԱՄՆ պետդեպարտամենտը միաժամանակ սխալ է համարում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության ոչ վաղ անցյալի սահմանափակումները. «Մենք կցանկանայինք տեսնել ավելի շատ դրական քայլեր և իշխանություններին կոչ ենք անում ապահովել ու հարգել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար բոլոր իրավունքները»:

Տեսանյութեր

Լրահոս