Բաժիններ՝

Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 23-ին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 23-ին: Համապատասխան որոշումն այսօր միաձայն ընդունել են Ադրբեջանի ԿԸՀ-ի անդամները:

ԿԸՀ-ի նախագահ Մազախիր Փանախովը հիշեցրել է, որ նախորդ անգամ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են դեկտեմբերի 23-ին, ինչի համար էլ տեղական իշխանությունների լիազորությունները լրանում են այս տարի: Փանախովը նպատակահարմար է համարել ՏԻՄ նոր ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերի 23-ին և առաջարկել է քվեարկել:

ԿԸՀ-ի նիստի արդյունքներով՝ նաև որոշվել է ՏԻՄ ընտրությունների համար քվեաթերթիկները պատրաստել մինչև դեկտեմբերի 13-ը, իսկ ՏԻՄ ընտրությունների արդյունքների հրապարակման գործընթացն ավարտել մինչև 2015 թվականի հունվարի 17-ը: ՏԻՄ ընտրությունների նախընտրական կամպանիան կմեկնարկի քվեարկությունից 23 օր առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս