Բաժիններ՝

Ռուսաստանը վաղվանից արգելում է Ուկրաինայից մրգերի ու բանջարեղենի ներկրումը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը հոկտեմբերի 22-ից արգելում է Ուկրաինայից բուսական արտադրանքի ներկրումը: Այս մասին նշված է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) տարածած հաղորդագրության մեջ:

Դրանում նշված է, որ Ուկրաինայից ներկրվող մրգերի ու բանջարեղենի փաթեթավորման հարցում հայտնաբերված թերությունները վկայում են եվրոպական բուսական արտադրանքի վերաարտահանման մասին, որի վրա տարածվում են Ռուսաստանի սահմանափակիչ միջոցները:

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայից ստացվող բուսական արտադրանքում կանոնավորապես հայտնաբերվում են կարանտինային օբյեկտներ, և որ իրենք չեն ստացել ավելի վաղ ուկրաինական կողմին հղած իրենց հարցերի պատասխանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031