Բաժիններ՝

Ֆիննախը պատրաստ է սահմանամերձ շրջաններին վերաբերող օրինագիծը քննարկել Զարուհի Փոստանջյանի հետ

«Ինչո՞ւ չեք համագործակցել պաշտպանության նախարարության հետ, քանի որ այս օրինագիծը ռազմավարական նշանակություն պետք է ունենա»,- այսօր սահմանամերձ բնակավայրերում տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ 26-47 բնակավայրերը լուրջ չէ, օրենքում հստակ պետք է լինի նշված, թե որոնք են այն բնակավայրերը, որ արտոնություն կստանան: Զ. Փոստանջյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու է արտանություն տրվում բնապահպանության հետ կապված խնդիրներին, քանի որ, օրինակ, բնակավայրը կարող է վերածվի պոչամբարի:

Վ.Միրումյանը պատասխանեց, որ սահմանամերձ շրջանների չափանիշները սահմանելիս պատրաստ են նաև պատգամավորի հետ քննարկել, իսկ ՊՆ-ի հետ համագործակցել են և հաշվի են առել նրանց դիտարկումները:

«Տույժի նվազեցման մասին է խոսքը, ոչ թե բնապահպանական արտոնությունների: Եթե բնապահպանական համապատասխան վճարները ժամանակին չեն վճարում, ժամկետանց օրերի համար հաշվարկվող տույժերն է նվազեցվում: Բնապահպանական վճարերի կարգավորիչը տուժերի նվազեցումը չէ, այլ հենց վճարը, իսկ տույժը հաճախ տանում է սնանկացման»,- ասաց Վ.Միրումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս