Թուրքիան հրաժարվում է «վերցրու կամ վճարիր» սկզբունքով Իրանից ու Ադրբեջանից գազի մատակարարումներից
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվում է «վերցրու կամ վճարիր» սկզբունքով Իրանից ու Ադրբեջանից գազի մատակարարումներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան այս տարեվերջին կհրաժարվի «վերցրու կամ վճարիր» սկզբունքով Իրանից գազ ներկրելուց: Յըլդըզը մանրամասնել է, որ նախորդ տարի Թուրքիան ամբողջովին հրաժարվել է այդ սկզբունքով Ռուսաստանից գազ ներկրելուց, իսկ 2015 թվականին պլանավորված է նույնն անել Ադրբեջանի պարագայում: