ԱՄՆ-ի համար PKK-ն ու PYD-ն առանձին կազմակերպություններ են. Պետդեպարտամենտ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը համակարծիք չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած այն հայտարարության հետ, որ PKK-ը («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն) և PYD-ը («Դեմոկրատական միություն» կուսակցություն, Սիրիա) մեկ կառույց և ահաբեկչական կազմակերպություն են:

Նախօրեին Աֆղանստանից վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում փորձել էր նման կերպ հիմնավորել իրենց այն դիրքորոշումը, որ Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի պաշտպաններին զենք տրամադրելուն:

Դրա հետ կապված՝ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար PKK-ն ու PYD-ն առանձին կազմակերպություններ են, և որ ի տարբերություն PKK-ի, PYD-ը ներառված չէ ահաբեկչական կազմակերպությունների ԱՄՆ-ի ցուցակում: Հարֆը հավելել է, որ իրենք Թուրքիային բացատրել են PYD-ին աջակցելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս