
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի խորհրդարանն իր լիագումար նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Վավերացման մասին օրենքը ստորագրման համար ուղարկվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրել են մայիսի 29-ին, Աստանայում՝ դրանով իսկ ավարտելով ԱՊՀ-ի տիրույթում խոշորագույն ընդհանուր շուկայի (170 միլիոն մարդ) ձևավորումը, որը պետք է դառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
ԵՏՄ-ի մասին պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականից: