Բաժիններ՝

Իսրայելը ներկայացրել է Orbiter 3b նոր անօդաչու թռչող սարքը

Jane’s-ի փոխանցմամբ՝ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը ներկայացրել է Orbiter 3b նոր անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Ընկերության մենեջեր Դենի Էշչարը հայտարարել է, որ նոր ԱԹՍ-ը դարձել է Orbiter 3-ի «ավագ եղբայրը»:

Orbiter 3b-ի թռիչքի հեռահարությունը Orbiter 3-ի հետ համեմատ մեծացվել է մեկուկես անգամ՝ հասցվելով մինչև 150 կիլոմետրի: Այն կարող է զարգացնել մինչև 130 կմ/ժամ արագություն, իսկ առավելագույն վերելքը կազմում է 5.84 կիլոմետր:

Էշչարն ընդգծել է, որ իրենք Orbiter 3b-ի համար արդեն իսկ պատվերներ են ստացել 10 օտար հաճախորդներից՝ ներառյալ ԱՄՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս