
Ճապոնիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհեր կան. Տոկիոյի օդանավակայանում չվերթերը հետաձգվել են

INTERFAX-ի փոխանցմամբ՝ ճապոնացի բժիշկները հաստատել են, որ Նագանո նահանգում գտնվող Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով չորս մարդ է զոհվել: Ճապոնական NHK հեռուստաընկերությունն ավելի վաղ հաղորդել էր, որ փրկարարները լեռան ստորոտին, հրաբխի մոտ 30 հոգու են հայտնաբերել, որոնց մոտ սրտի կանգ է արձանագրվել:
Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախօրեին հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը կարող է հասնել 80-ի: Նշվում է, որ Տոկիոյի Նարիտա օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են: Հրաբուխը մայրաքաղաք Տոկիոյից 200 կմ հեռավորության վրա է գտնվում: