Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աջակցել են Ուկրաինայի պետական հեղաշրջմանը. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ ԳԱ-ին առաջարկել է հռչակագիր ընդունել պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության, պետական հեղաշրջումները որպես իշխանափոխության մեթոդ չճանաչելու մասին:

Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից` Լավրովը ներկաներին հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի կառավարությունը 1993 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայման է ներկայացրել` Մոսկվայից պահանջելով երաշխավորել պետությունների ներքին գործերին չմիջամտելն ու պետական հեղաշրջումներ չկազմակերպելու մասին պարտավորություն ստանձնելը.

«Այն ժամանակ Վաշինգտնում վախենում էին հեղափոխության վիրուսից, և այդպիսի երաշխիքներն ամրագրվել են փոխադարձության հենքով: Հնարավոր է` իմաստ կա վերադառնալու այդ թեմային և տվյալ պահանջներն ունիվերսալ մասշտաբով ներկայացնել ամերիկյան կառավարությանը:

Ինչո՞ւ ընդունված չէ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության, պետական հեղաշրջումը որպես իշխանափոխության մեթոդ չճանաչելու մասին ՄԱԿ ԳԱ-ի հռչակագիրը: Ժամանակն է միջազգային շփումից բացառել մի պետության կոմղից մյուսի վրա ապօրինի ճնշում գործադրելու փորձերը»:

Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նման քաղաքականության զոհ դարձավ Ուկրաինան. «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աջակցել են Ուկրաինայի պետական հեղաշրջմանը»: Լավրովը կատարելապես անհեռանկարային է համարել Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու փորձերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս