Բաժիններ՝

Ֆերգյուսոնում ցուցարարները վիրավորել են ոստիկանի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում, ուր արդեն երկրորդ ամիսն է, ինչ չեն դադարում բողոքի ակցիաները, անհայտ ցուցարարներ կրակել են ոստիկանի վրա: Նախնական տվյալներով` ոստիկանության աշխատակիցը ողջ է մնացել հարձակումից հետո, նա վիրավորվել է ձեռքի շրջանում:

Սեպտեմբերի 25-ին Ֆերգյուսոնի ոստիկանապետ Թոմ Ջեքսոնը սպանության համար պաշտոնապես ներողություն էր խնդրել 18-ամյա Մաքյլ Բրաունի ծնողներից, ինչպես նաև Բրաունի սպանության կապակցությամբ բողոքի ակցիայի դուրս եկածներից: Սակայն Ֆերգյուսոնի բնակիչներին չէր բավարարել այդ ներողությունը, բողոքի ակցիան շարունակվել է նոր ուժով: Նրանք պահանջել են, որ մեղադրվող ոստիկանը կալանավորվի, իսկ Թոմ Ջեքսոնը հրաժարական տա:

Ֆերգյուսոնում բողոքի ակցիաները մեկնարկել են ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից օգոստոսի 9-ին 18-ամյա Մայքլ Բրաունին սպանելուց հետո: Իրավապահների վարկածով` սևամորթ դեռահասը մարտի ժամանակ ստացել է հրազենային 6 վիրավորում:

Սակայն ականատեսների վկայությամբ` երիտասարդը զինված չի եղել, և ոստիկանը նրա վրա կրակել է այն ժամանակ, երբ Բրաունը կանգնած է եղել ձեռքերը վեր պարզած վիճակում: Բողոքի ակցիաների ժամանակ ցայժմ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս