
Պատրուշևը հայտնել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացման վայրն ու ժամկետը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առաջիկա գագաթաժողովն անցկացելու է հոկտեմբերի 10-ին, Մինսկում.
«Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովում քննարկվելու են միջազգային համագործակցության հարցեր և մասնավորապես ԱՊՀ երկրների անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Դրանց թվում լինելու է նաև նոր սպառնալիքների ի հայտ գալը, այդ թվում նաև «Իսլամական պետության» հարցը»: