ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Հելեն Քլարկը եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր (UNDP Administrator) Հելեն Քլարկը` Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Այցի ընթացքում տիկին Քլարկը` ՄԱԶԾ ադմինիստրատորի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Ջիհան Սուլթանօղլուի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Բրեդլի Բուզետտոյի հետ, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության ներկայացուցիչներին, ինչպես նաև կին առաջնորդներին՝ քննարկելու Հայաստանի զարգացման հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, երկրի առաջնահերթությունները, համագործակցության հեռանկարներն՝ ուղղված կայուն մարդկային զարգացման առավել ամրապնդմանը Հայաստանում:

Հելեն Քլարկն նշանակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր 2009թ. ապրիլին և հանդիսանում է կազմակերպության առաջին կին ղեկավարը: Նա նաև գլխավորում է ՄԱԿ-ի Զարգացման խումբը՝ հանձնաժողով, որը բաղկացած է զարգացման հարցերին առնչվող ՄԱԿ-ի բոլոր հիմնադրամների, ծրագրերի և գերատեսչությունների ղեկավարներից:

Մինչ այդ նա երեք ժամկետ անընդմեջ եղել է Նոր Զելանդիայի վարչապետ: Սա Հելեն Քլարկի առաջին այցն է Հայաստան:

 

Տեսանյութեր

Լրահոս