
Չինացին իր ընկերուհուն վարձակալությամբ է տվել՝ նոր iPhone գնելու համար

Չինացի ուսանողը, ում անունը չի հրապարակվում, նոր iPhone-ի համար գումար հավաքելու նոր միջոց է մտածել: Ինչպես գրում է facte.ru կայքը, նա վարձակալության է հանել իր ընկերուհուն: Աղջկա հետ մեկ ժամ շփվելու համար մարդիկ պետք է 10 իեն վճարեն, իսկ մեկ ամիս շփվելու համար՝ 500 իեն: Գովազդային լուսանկարը, որի վրա պատկերված էր չինուհին, արագ տարածվեց սոցիալական ցանցերում: Բացի դա, երիտասարդը պաստառի վրա գրել էր իր առաջարկը և հաճախ էր դրանով կանգնում փողոցներում: Իսկ մոտեցողներին ցույց էր տալիս իր ընկերուհու լուսանկարը: Նա ինտիմ ծառայություններ չի մատուցում. դրա փոխարեն աղջկան կարելի է ժամադրության հրավիրել, նրա հետ կինո գնալ, և այլն: