Բաժիններ՝

Ձմեռը հաջողությամբ հաղթահարելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ևս 5 միլիարդ խորանարդ մետր գազ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ստորգետնյա գազապաստարաններում պահվում է մոտ 16.5 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն աշնանային ու ձմեռային սեզոնները հաղթահարելու համար երկրին անհրաժեշտ է հավելյալ 4-5 միլիարդ խորանարդ մետր գազ:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է սեպտեմբեր-մարտ ամիսների մասին:

Նախարարն ընդգծել է, որ իրենք հուսով են մեկ ամսվա ընթացքում իրենց ստորգետնյա գազապաստարաններում պահվող գազի ծավալը ԵՄ-ի հաշվին համալրել ևս 1.2 միլիարդ խորանարդ մետրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930