Դամասկոսը ողջունում է իսլամականների դեմ պայքարում միջազգային հանրության ցանկացած օգնություն
Ռուսական ИТАР-ТАСC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան չի դադարեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը երկրում: Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սիրիայի ու Իրաքի միջև գործողությունների համաձայնեցումը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Սիրիայի ԱԳՆ-ը ողջունել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում միջազգային հանրության յուրաքանչյուր օգնություն:
Ընդգծվում է, որ Վաշինգտոնը Իրաքի ԱԳՆ-ի միջոցով Դամասկոսին հղած ուղերձում հայտնել է, որ ԱՄՆ-ն ու նրա մի շարք դաշնակիցներ հարվածելու են Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետության» բազաներին:
Սիրիական կողմն ադ ուղերձը ստացել է Ռաքքահ քաղաքի շրջանում միջազգային կոալիցիայի ռմբակոծությունների սկսվելուց ժամեր առաջ: Հարվածներ են հասցվել ոչ միայն «Իսլամական պետության» մոջահեդների կուտակման վայրերին, այլև՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման դիրքերին, ինչի հետևանքով ոչնչացվել է 30 զինյալ: