Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Նյու Յորքում կհանդիպեն համանախագահներին

Նյու Յորքում այսօր տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.

«Այսօր Նյու Յորքում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար հանդիպում և Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկում»:

Սրանից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել էր, որ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930