Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» խոստացել է վրեժխնդիր լինել Սիրիայում իր դիրքերին ամերիկյան ավիահարվածաների համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները հայտարարել են, որ մտադիր են պատասխանել Սիրիայի տարածքում իրենց վերահսկած տարածքներին ամերիկյան ավիահարվածներին:

Խմբավորման անդամներն ընդգծել են, որ տեղի ունեցածի համար մեղադրում են ոչ միայն ամերիկացիներին, այլև՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որոնք չեն խոչընդոտել Սիրիան ռմբակոծելու Արևմուտքի մտադրություններին:

Ոչ վաղ անցյալում Սաուդյան Արաբիան տվել էր իր համաձայնությունը՝ սիրիական չափավոր ընդդիմության անդամների համար ուսումնական բազայի ստեղծմանը, որոնց ԱՄՆ-ը հուսով է նախապատրաստել, սպառազինել և ուղարկել «Իսլամական պետության» դեմ պատերազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930