ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանում ստեղծվել է Կիբեր սպառնալիքներին հակազդելու կենտրոն
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանում ստեղծվել է Կիբեր սպառնալիքներին հակազդելու կենտրոն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանը ստորագրել է այսօր:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է. «Ներկայումս մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում Կիբեր սպառնալիքներին ու տեղեկատվական հարձակումներին հակազդելու պայքարի կենտրոն ստեղծելու հարցում օգտագործում ենք ռուսական փորձը»:
Բորդյուժան, սակայն, չի մանրամասնել դրա ստեղծման կոնկրետ ժամակետը: Նա ընդգծել է, որ նոր կառույցը գործելու է ՀԱՊԿ-ի հատուկ գործողությունների ուժերի կազմում:
Բորդյուժան Կիբեր սպառնալիքներին հակազդելու կենտրոնի ստեղծման պլանի մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականի ապրիլին, Եկատերինբուրգում: Ներկայումս նման կենտրոններ գործում են ԱՄՆ-ում ու Չինաստանում: