Բաժիններ՝

Դենիզ Բայքալի հրաժարականի պատճառ դարձած սկանդալային տեսանյութը պատրաստել է Քեմալ Քըլըչդարօղլուն

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ 4 տարի անց նոր տեղեկություններ են հայտնվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի սկանդալային (սեռական հարաբերությունների մասին) տեսանյութի հայտնվելու մասին, ինչի հետևանքով Բայքալը հարկադրված էր եղել հրաժարական տալ կուսակցության նախագահի պաշտոնից:

Գործարար Ջանֆեր Դելիսմաիլը տվյալ գործով Անկարայում ընթացող դատավարության ժամանակ իր ցուցմունքում նշել է, որ թաքնված տեսախցիկով նկարահանված այդ տեսանյութը կազմակերպել է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով էլ Դենիզ Բայքալի հրաժարականից հետո դարձել է ԺՀԿ նախագահ:

Տեսանյութը նկարահանվել է 2009 թվականի դեկտեմբերի 7-ին և համացանցում է հայտնվել դրանից 5 ամիս անց: 2010 թվականի մայիսի 6-ին սկանդալային տեսանյութին խստապես արձագանքեց թուրքական մամուլը:

Դրանից 4 օր անց՝ մայիսի 10-ին, ԺՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Դենիզ Բայքալը, իսկ մայիսի 22-ին Քեմալ Քըլըչդարօղլուն դարձավ ԺՀԿ-ի նոր նախագահ: Ամեն ինչ ավարտվեց ընդամենը 16 օրում (մայիսի 6-22): Դենիզ Բայքալը ԺՀԿ-ի նախագահ է հանդիսացել 1992-2010 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս