
Ռուսաստանը համալրում է իր Կասպյան նավատորմը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպյան նավատորմն ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կհամալրվի երկու արշավային (ռեյդային) մոտորանավակներով: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ մոտորանավակները Կասպից ծովում հայտնվելուց առաջ ներքին գետային ուղիներով պետք է հաղթահարեն մոտ 1500 կիլոմետր ճանապարհ: Պլանավորած է, որ դրանք Կասպից ծով կհասնեն սեպտեմբերի վերջին, ուր և կանցնեն մի շարք փորձարկումներ:
Փորձարկումները հաջողությամբ հաղթահարելուց հետո դրանք Կասպյան նավատորմի կազմում կընդգրկվեն 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին: Մոտորանավակի անձնակազմը բաղկացած է 8 մարդուց, ընթացքի պաշարը 10 հանգույց արագության դեպքում կազմում է 200 մղոն: