
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայում ռազմական նոր դոկտրինի մշակում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մշակել Ուկրաինայի ռազմական դոկտրինի խմբագրված տարբերակ և Ուկրաինայի զինված ուժերի զարգացման ծրագիր:
Այս մասին նշված է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի գործարկման պլանում, որն ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ին հաստատել է Ուկրաինայի կառավարությունը:
Պլանի համաձայն, Ուկրաինայի նոր ռազմական դոկտրինի, Ուկրաինայի զինված ուժերի զարգացման ծրագրի և ռազմական պլանավորման այլ փաստաթղթերի մշակամամբ պետք է զբաղվեն Ուկրաինայի ՊՆ-ը, ԱԳՆ-ը, տնտեսական զարգացման ու արդարադատության նախարարությունները, գործադիր իշխանության կենտրոնական մարմինները, ինչպես նաև «Ուկրօբոռոնպրոմ» պետական կոնցեռնը: