Սիրիայում զինյալների դիրքերի ռմբակոծումը կառաջացնի փախստականների նոր հոսք դեպի Թուրքիա. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը ռմբակոծելը սկիզբ կդնի Սիրիայից Թուրքիա փախստականների նոր ներհոսքի:

Դավութօղլուն մանրամասնել է, որ իրենք տվյալ հարցը քանիցս քննարկել են ԱՄՆ-ի ղեկավարության հետ: Թուրքիան սիրիացի փախստականների առջև իր սահմանները բացել է սեպտեմբերի 19-ին, ինչից հետո Սիրիայի կողմից սահմանը հատել է 130.000 մարդ՝ փրկվելով «Իսլամական պետության» զինյալների հարձակումներից:

Անդրադառնալով Իրաքում պահվող թուրք պատանդներին ազատ արձակելուն՝ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ գործողության ժամանակ Թուրքիայի հատուկ ծառայությունները կորցրել են մեկ աշխատակցի, որին սպանել են «Իսլամական պետության» զինյալները: Հունիսի 19-ին Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունում գերեվարված 49 անձինք Թուրքիա են վերադարձել սեպտեմբերի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930