Մոսկվայում «Խաղաղության երթին» մասնակցել է մոտ 100.000 մարդ. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի բնակիչները վերջին կես տարվա ընթացքում` Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ, երկրորդ անգամ մասնակցեցին բողոքի զանգվածային ակցիայի: Միևնույն ժամանակ նրանք ունեին վախեցած տեսք և խոնարհաբար կատարում էին ոստիկանության հրամանները:
Մոսկվայի փողոցներում երեկվա «Խաղաղության երթին» մասնակցել է մոտ 100.000 մարդ, ոստիկանների թիվը կազմել է միայն 5000 մարդ, իսկ «Սոնար» կամավորական կազմակերպության ներկայացուցիչների թիվը` 26.000 մարդ:
Ցուցարարներից Իլյա Յաշինը լրագրողներին հայտնել է, որ բողոքի ակցիայի են դուրս եկել այն նույն մարդիկ, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել 2012 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը ընտրակեղծիքների շնորհիվ վերստին դարձավ երկրի նախագահ:
Նա ընդգծել է, որ այս անգամ բողոքի ակցիայի պատճառն այլ է. «Այն ժամանակ մեզանից գողացան ընտրությունները: Դա տեղական խնդիր էր: Իսկ ներկայումս Պուտինը ստեղծել է գլոբալ խնդիր»:
Ընդհանուր առմամբ, ցուցարարները դժգոհություն են հայտնել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունից, և կրել են Ուկրաինայի և անգամ ՆԱՏՕ-ի դրոշներ: Մոսկվայի փողոցներ են դուրս եկել նաև գաղափարապես հակադիր շարժման ներկայացուցիչները: