
Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունենալու Կասպյան երկրների ղեկավարների հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան 4-րդ գագաթաժողովի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ գագաթաժողովն Աստրախանում անցկացվելու է սեպտեմբերի 29-ին:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Բացի այդ, Պուտինը հանդիպումներ է ունենալու Իրանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի ղեկավարների հետ:
Այդ հանդիպումներում պլանավորված է քննարկել Կասպից ծովի ափամերձ երկրների միջև փոխգործակցության հարցը և 2010 թվականին Բաքվում տեղի ունեցած նախորդ գագաթաժողովի ժամանակ ընդունված նախկին որոշումների իրագործման հարցը: