
Իրանը կայունության խարիսխ է Մերձավոր Արևելքում. Հասան Ռոուհանի

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանի զինված ուժերը տարածաշրջանի երկրներին աջակցելու են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Այս մասին այսօր «Սրբազան պաշտպանության շաբաթի» մեկնարկի կապակցությամբ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին.
«Մեր տարածաշրջանի վրա կախվել է ահաբեկչության սպառնալիքը, սակայն Իրանը Մերձավոր Արևելքում հանդիսանում է կայունության խարիսխ: Մենք պահապան ենք կանգնում իսլամական արժեքներին: Ահաբեկիչները կկրեն արժանի պատիժ»:
Ռոուհանին ընդգծել է, որ Իրանը երբեք չի արտադրելու ու չի արտադրի միջուկային զենք, ինչպես նաև երբեք տուրք չի տա գերտերությունների ճնշմանը: Նրա խոսքերով` «Սրբազան պաշտպանության շաբաթը» դաս է նաև իրենց թշնամիների համար: