
Վերջին օրերին Սիրիայից ավելի քան 60.000 քուրդ է փախել Թուրքիա

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայից ավելի քան 60.000 քուրդ է փախել Թուրքիա` կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների հետ:
Հաղորդվել է, որ խմբավորման հարձակումները շարունակվել են երեք օր, ինչի հետևանքով քուրդ առաջնորդները միջազգային հանրությանը կոչ են արել պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Թուրքական կողմը մասշտաբային հարձակումների առաջին օրերին չի թույլատրել փախստականների կողմից սահմանի հատում, սակայն ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները որոշել են բացել մի քանի սահմանային անցակետ` տուժածների փրկության համար:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ «Իսլամական պետության» զինյալները 48 ժամում Սիրիայի հյուսիսում գրավել են 60 գյուղ: