Բաժիններ՝

ԱՄՆ-ում վերստին փորձել են մուտք գործել Սպիտակ տան տարածք

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Գաղտնի ծառայության գործակալները ձերբակալել են մի երիտասարդի, ով փորձել է մուտք գործել Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան տարածք: Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Բրայան Լիրին:

Տղամարդը, ով ներկայացել է որպես Քեվին Քարոմ` Նյու Ջերսիից, երեկ մոտեցել է Սպիտակ տան տարածքի մուտքերից մեկին և փորձել է մտնել ներս: Մերժում ստանալուց հետո 18-19 տարեկան երիտասարդը մեքենայով մոտեցել է մյուս մուտքին և չնայած անվտանգության աշխատակիցների հրամանին` չի լքել այդ վայրը, ինչից հետո նրան ձերբակալել են:

Գաղտնի ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ Սպիտակ տանը չի հայտարարվել տագնապ, աշխատակիցներին չեն տարհանել: Ձերբակալվածի դրդապատճառները հայտնի չեն: Մեկ օրվա ընթացքում սա նմանատիպ երկրորդ դեպքն է:

Ուրբաթ երեկոյան Սպիտակ տանը կարճ ժամանակով տարհանել էին պաշտոնյաներին ու լրագրողներին, ինչին նախորդել էր այն, որ Թեքսաս նահանգը ներկայացնող Օմար Գոնզալեսին հաջողվել էր ցատկել ցանկապատի վրայով և վազել մինչև ԱՄՆ նախագահի նստավայրի շքերթային մուտք, ուր և նրան ձերբակալել էին Գաղտնի ծառայության աշխատակիցները: Խուզարկության ժամանակ Իրաքի պատերազմի վետերանի մոտ հայտնաբերվել էր դանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս