
«Իսլամական պետություն» խմբավորումը սպառնացել է Արգենտինայի նախագահին

Clarin արգենտինյան պարբերականի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնացել է Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներին` կապված Պաղեստինի հարցում նրա դիրքորոշման ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ բարեկամության հետ:
Այս մասին Կիրշները պատմել է Վատիկանում Հռոմի Պապից հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ արգենտինյան ոստիկանությունն ահաբեկիչների կողմից սպառնալիքների մասին իրազեկել է իրեն:
Ներկայումս տվյալ գործը հետաքննում են Արգենտինայի իրավապահ մարմիններն ու հետախուզությունը: Կիրշներն ընդգծել է, որ չի վախենում ահաբեկիչներից ու մտադիր չէ ուժեղացնել անվտանգության միջոցները: