
ՄԱԿ-ը Դոնբասի հակամարտության պատճառած վնասը գնահատել է 440 միլիոն դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տեղի ունեցած ռազմական գործողությունները տեղի ենթակառուցվածքներին պատճառել են 440 միլիոն դոլարի վնաս: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի կարգավորման գոծվ վարչության հաշվետվությունում:
ՄԱԿ-ի գնահատականներով` ռմբակոծությունների ու հրետակոծությունների հետևանքով վնասվել է գրեթե 2000 օբյեկտ` ներառյալ 659 հասարակական հիմնարկ, 1230 մասնավոր տուն ու 178 գրասենյակ:
Դոնեցկում ռազմական գործողությունների պատճառով փակվել է ձեռնարկությունների ավելի քան 70 տոկոսը, ընդ որում, դրանց և առաջին հերթին հանքահորերի աշխատանքի վերականգնումը կլինի լուրջ խնդիր:
Հակամարտության գոտու շրջաններում չեն վճարվել թոշակն ու աշխատավարձը, բանկերն աշխատում են միայն մասնակի: Դոնեցկի բնակիչները բախվում են ջրի պակասի խնդրին, քանի որ քաղաքի մի շարք շրջաններում բացակայում է ջրամատակարարումը: Ներկայումս Լուգանսկում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: