Կարասինն ու Աբաշիձեն քննարկել են կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման հարցը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկելու են երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման հարցն ու պայմանավորվել են հոկտեմբերի կեսին Պրահայում հանդիպելու շուրջ: Պրահայում կողմերը կքննարկեն ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը:
Ենթադրվում է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև կանոնավոր չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի վերջին: