
Քեմերոնը խոստացել է ընդլայնել Շոտլանդիայի լիազորությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները, որը երեկ հանրաքվեի արդյունքներով մնալու է Միացյալ թագավորության կազմում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.
«Նրանց համար, ովքեր Շոտլանդիայում թերահավատորեն են մոտենում սահմանադրական խոստումներին, ինձ թույլ տվեք ասել հետևյալը. առաջադրանքը (լիազորությունների ընդլայնում) դրվել է գործող կառավարության առջև, այն կընդունի հաջորդ խորհրդարանը (խորհրդարանի նոր կազմը կձևավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով)»:
Քեմերոնն ընդգծել է, որ իր կառավարությունը կատարելու հարկերի, բյուջետային ծախսերի ու սոցիալական ապահովման ոլորտներում Շոտլանդիայի կառավարությանը լիազորություններ շնորհելու մասին իր պարտավորվածությունը: Քեմերոնը խոստացել է ընդլայնել նաև Ուելսի, Անգլիայի ու Հյուսիսային Իռլանդիայի լիազորությունները: